00:00:00

Ոստիկանները պարզել են երիտասարդին դանակահարողի ինքնությունը

12:12, 07 սեպտեմբեր 2019 Իրավական

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմների 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ծառայություն կատարելիս, Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի բակից բղավոցներ են լսել: Շտապել են ձայնի ուղղությամբ և նկատել են որովայնի շրջանում վնասվածք ստացած մի երիտասարդի: Անմիջապես կազմակերպվել է նրա տեղափոխումը հիվանդանոց: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 23.10-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 21-ամյա մի երիտասարդ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցներ 21-ամյա երիտասարդին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր