00:00:00

Կողոպտել են ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանին

14:23, 07 սեպտեմբեր 2019 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։ Ըստ կայքի՝ ժամը 22։50-ի սահմաններում իր բնակարանի մուտքի դռան մոտ անծանոթ 2 անձինք մոտեցել են իրեն, որոնցից մեկը նրա մեջքից հրել է, իսկ մյուսը ձեռքից բացահայտ հափշտակել «iPhone 8» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ Ս. Սաֆարյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչակայն բաժանմունքում ավագ հետաքննիչ Նավասարդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր