00:00:00

ԴԱՀԿ-ն տեղեկացնում է պարտապանի գույքն արգելանքից հանվելու իրավական նոր հիմքի մասին

20:18, 06 սեպտեմբեր 2019 Իրավական

ԴԱՀԿ-ն իրազեկում է քաղաքացիներին, որ  պարտապանի գույքն  արգելանքից  կարող է հանվել նաև իրավական նոր հիմքերով. «Հարգելի քաղաքացի,   Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել  ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 44.1-րդ հոդվածով սահմանվել են գույքն արգելանքից հանելու  իրավական նոր հիմքեր: Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է նաև եթե`
  • դրամական միջոց չհանդիսացող գույքի նկատմամբ կիրառված արգելանքն ակնհայտորեն գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը,
  • դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը,
  • պարտապանի պարտավորությունը մասնակի կատարվել է »:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր