00:00:00

Երևանում 28-ամյա աղջկան սպանած Վրաստանի 35-ամյա քաղաքացին կալանավորվել է

14:45, 06 սեպտեմբեր 2019 Իրավական

Սեպտեմբերի 2-ին Երևանում 28-ամյա Ն. Հովհաննիսյանին սպանելու մեջ կասկածվող Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանը  կալանավորվել է: Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, Հայաստանի քննչակայն կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը միջնորդություն է ներկայացրլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանի նկատմամբ։ Ինչպես տեղեկանում ենք Shamshyan.com-ից, դատավոր Աննա Մաթևոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Մ. Սարկիսյանը դատարանից տեղափոխվել է բանտ։  Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին էր բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանը, ով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի որոշմամբ ձերբակալվել էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Սարկիսյանը հայտնաբերվել էր գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող, Վանաձորում գործող «Արգիշտի» հյուրանոցային համալիրում։ Նրա մոտ հայտնաբերվել էր սպանվածին պատկանող բջջային հեռախոսը և բանկային քարտերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր