00:00:00

«Լուսավոր Հայաստանը» առաջարկում է այցելուներին տեղեկացնել կալանվածների հնարավոր հիվանդությունների մասին

23:26, 05 սեպտեմբեր 2019 Իրավական

ՀՀ կառավարությունը խնդրել է հստակեցնել՝ ինչ է նկատի առնվում այցելուների հետ վարակված կալանվածների հանդիպումը կազմակերպելու մասին խոսելիս «հատուկ պայմաններ» ասելով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Ձերբակալման կամ կալանման ենթարկված անձանց կալանքի տակ պահելու մասին» օրենքում եւ Քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց դրանց հեղինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նշենք, որ օրինագծերի տվյալ փաթեթով առաջարկվում է նաեւ այցելուներին նախապես տեղեկացնել կալանվածի մոտ առկա այս կամ այն հիվանդության մասին: Իր հերթին, կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ կառավարությանը ժամանակ է պետք ուղղիչ-աշխատանքային գաղութներում նման տարածքների հատկացման համար, ինչպես նաեւ հստակ սահմանում է պետք՝ ինչ է նկատի առնվում այդ դեպքում: Արդյունքում, երկար քննարկումներից հետո, որոշում ընդունվեց 6 ամիս ժամանակ հատկացնել ծագած բոլոր հարցերը լուծելու համար: Այդուհանդերձ, օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն ստացավ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր