00:00:00

Վերաքննիչ դատարանը միևնույն փաստերով երկու տարբեր գործերով իրար հակասող որոշումներ է կայացրել

22:54, 05 սեպտեմբեր 2019 Իրավական

2016թ․ հուլիսի 30-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկված Մ․ Փանոսյանի և Մ․ Վարդանյանի վերաբերյալ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2019թ․ հունիս և հուլիս ամիսներին իրար հակասող որոշումներ է կայացրել այն դեպքում, երբ երկու գործով էլ փաստական հանգամանքները նույնն են, երկուսի նկատմամբ ոստիկանական ապօրինությունները կատարվել են նույն տեղում, նույն ժամանակահատվածում և նույն ոստիկանների կողմից։ Մելիքսեթ Փանոսյանին ու Մոմիկ Վարդանյանին ոստիկանները բռնության էին ենթարկել «Սասնա ծռերի» գործողություններին հաջորդած իրադարձությունների ժամանակ՝ 2016թ․ հուլիսի 30-ին, Երևանի Սայաթ Նովա փողոցում։ Նկատենք, որ Սայաթ Նովա փողոցում բողոքի որևէ ցույց տեղի չի ունեցել այդ ժամանակ: Ավելին՝ թե Մ.Փանոսյանը, թե Մ.Վարդանյանը այդ պահին ցույցին չեն էլ մասնակցել: Նրանք ուղղակի մասնակցել են մշակույթային նույն միջոցառմանը, որի ավարտից հետո փողոցում հանդիպել են ոստիկաններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր