00:00:00

Կաշառք ստանալու գործով մեղադրանք է առաջադրվել պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանին

22:32, 05 սեպտեմբեր 2019 Իրավական

Կաշառք ստանալու դիմաց մի շարք զինակոչիկ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման գործով մեղադրանք է առաջադրվել Արմավիրի նախկին մարզպետի հորը՝  ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանին։ ՔԿ դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը  հայտնեց, որ Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 4 դրվագ 200-րդ հոդվածի 3-րդ մասով, 4 դրվագ 214-րդ հոդվածի 1-ին մասով , 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք: Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի։ Այս գործով մեղադրանք էր առաջադրվել ևս մեկ անձի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր