00:00:00

21-ամյա գյումրեցին դանակահարել է երկու հոգու. Նրանք ի վիճակի չեն խոսել

21:25, 04 սեպտեմբեր 2019 Իրավական

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է դիմել 52-ամյա տղամարդ, իսկ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով՝ 18-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզել են, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրիի Մ.Խորենացի փողոցում գտնվող սուպերմարկետի դիմաց, վիճաբանության ժամանակ, ծալովի դանակով նրանց հարվածել է Գյումրիի 21-ամյա մի բնակիչ: Դանակն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր