ՍԴ այսօր կայացրած որոշման հնարավոր հետևանքների մասին կարելի է խոսել միայն այդ որոշումն ամբողջությամբ ունենալու դեպքում: Հետևաբար մինչ այդ ոչինչ ասել չենք կարող:
Այս մասին, ի պատասխան հարցի, թե ինչպես են դատախազությունում մեկնաբանում այսօրվա Սահմանադրական դատարանի որոշումը, ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:
Նկատենք, որ այս պահին մի խումբ ակտիվիստներ բողոքի երթով շարժվում են դեպի գլխավոր դատախազություն: