00:00:00

29-ամյա տղամարդը հոսանքահարվել և մահացել է ենթակայանի ապամոնտաժման ժամանակ. ՋՕԸ-ի տեղամասի պետին մեղադրանք է առաջադրվել

18:51, 04 սեպտեմբեր 2019 Իրավական

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել են Մեծ Մասրիկ գյուղի՝ 1989թ. ծնված բնակչի՝ էլեկտրահարվելու հետեւանքով մահանալու դեպքի հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի պետը 2018 թվականի հոկտեմբերի 22-ին Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող տրանսֆորմատորային ենթակայանների տրանսֆորմատորները ապամոնտաժելու բանավոր հանձնարարություն է տվել տեղամասի ենթատարածքի մասնագետին, իսկ վերջինս էլ իր հերթին պայմանավորվել է նույն տեղամասի աշխատակիցների հետ եւ խնդրել Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Գոռ Մոմչյանին, որպեսզի միմյանց օգնելով ապամոնտաժեն ենթակայանները: Դեպքի օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի ենթատարածքի մասնագետը ընկերության երկու աշխատակիցների եւ Մեծ Մասրիկ գյուղի բնակչի հետ միասին գնացել է Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող թիվ 67.62 ենթակայանի տարածք: Նկատելով, որ ենթակայանի հոսանքը սնուցող հենասյան հոսանքի անջատման եւ միացման բացիչի երկաթյա բռնակը կոտրված է, մոտենալով ենթակայանի տրանսֆորմատորին, չլսելով տրաանսֆորմատորի աշխատանքի (հոսանքի մատակարարման) ձայնը, մտածելով, որ նշված ենթակայանը հոսանքազրկված է եւ կարեւորություն չտալով վերոնշյալ բացիչի միացված լինելու հանգամանքին, կատարել են ապամոնտաժման աշխատանքներ, որի ժամանակ էլ Գոռ Մոմչյանը դիպել է ենթակայանի վերնամասում գտնվող հոսանքի մուտքի բաց եւ լարման տակ գտնվող հաղորդալարերին, ինչի արդյունքում հոսանքահարվել եւ մահացել է: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի պետին, նույն տեղամասի էներգետիկին եւ ենթատարածքի մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր