00:00:00

Ճարճակիս վարչական շրջանի նախկին համայնքապետը համայնքին պատճառել է խոշոր չափերի նյութական վնաս. ոստիկանություն

23:36, 03 սեպտեմբեր 2019 Իրավական

ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ստացված տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարը, առանց ավագանու համապատասխան որոշման, համայնքապետարանի աշխատակցուհի չհանդիսացող մի կնոջ անվամբ համայնքի բյուջեից գումարներ է փոխանցել՝ որպես համակարգչային ծառայությունների մատուցման վճար՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Միջոցառումները շարունակվում են։   https://www.youtube.com/watch?v=HeNmKgmyagM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր