00:00:00

Վիճաբանություն Արեւշատի գերեզմանատանը. Դանակահարել է համագյուղացու եղբայրը. Հարվածը եղել է որվայնին

18:12, 03 սեպտեմբեր 2019 Իրավական

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած չթափանցող վերք, արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Դիտակ գյուղի մի բնակիչ: Ոստիկանությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա բանավոր հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, Արեւշատ գյուղի գերեզմանատանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, համագյուղացու եղբայրը սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է իր որովայնին՝ պատճառելով վնասվածք: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է կատարողի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ Երեւանի 27-ամյա բնակչին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր