00:00:00

Քոչարյանի անհավանական ունեցվածքի մասին խոսակցություններին միայն հիմարը կարող է հավատալ. Վիկտոր Սողոմոնյան

16:40, 03 սեպտեմբեր 2019 Իրավական

Այս մեկ տարվա իրադարձությունների ֆոնին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  անհավանական ունեցվածքի մասին խոսակցություններին, կարծում եմ, միայն հիմարը կարող է հավատալ։ Այս մասին Yerevan.today-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Ռոբերտ Քոչարյանը վաճառքի է հանել Երեւանի վարչական շրջանում գտնվող իր անշարժ գույքը։ Լուրի սկզբնաղբյուր՝ «Ժամանակ» թերթը նաեւ գրել էր, որ ըստ իրենց աղբյուրների՝ նման շենք-շինությունների թիվը անցնում է մի քանի հարյուրը, իսկ դրանց շուկայական գինը 300-500 մլն դոլարի սահմաններում է: «Այդ տեղեկությունն, իհարկե իրականությանը չի համապատասխանում, ընդհանուր առմամբ այս մեկ տարվա իրադարձությունների ֆոնին Քոչարյանի  անհավանական ունեցվածքի մասին խոսակցություններին կարծում եմ միայն հիմարը կարող է հավատալ»,–նշել է Վիկտոր Սողոմոնյանը: Նա նաեւ նկատել է, որ թերթը բազմիցս պատժվել է դատարանի կողմից սուտ եւ կեղծիք տարածելու համար. «Ինչ վերաբերում է թերթին եւ հոդվածի հեղինակին, ապա ուզում եմ պարզապես հիշեցնել, որ դա այն լրատվամիջոցն է, որը բազմիցս պատժվել է դատարանի կողմից սուտ եւ կեղծիք տարածելու համար եւ փաստորեն պաշտոնապես ճանաչված է Հայաստանում որպես բազմակի ստախոս եւ կեղծարար: Մնացած եզրակացությունները թողնում են ընթերցողներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր