00:00:00

Մի քանի անգամ դատապարտված 50-ամյա տղամարդը հափշտակել էր 3,5 մլն դրամ ու 14,500 դոլար

02:05, 03 սեպտեմբեր 2019 Իրավական

Օգոստոսի 22-ին ոստիկանություն դիմած օտարերկարցի տղամարդը, որը մեր երկրում ընկերության տնօրեն է, գողության վերաբերյալ հաղորդում է տվել։ Ինչպես հայտնում են ոստիկանությունից, նրա աշխատասենյակից հափշտակել էին 3,500,000 դրամ ու 14,500 դոլար։ Դեպքը տեղի էր ունեցել Էրեբունիում։ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ միջոցառումներ, օրերի ընթացքում բացահայտել են ծանր հանցագործությունը։ Օգոստոսի 30-ին գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել նախկինում մի քանի անգամ դատապարտված Երևանում ապրող 50-ամյա մի տղամարդ։ Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն ու ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող տարածքային քննչական բաժին։ Նա ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր