00:00:00

Սյունիքի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

01:38, 03 սեպտեմբեր 2019 Իրավական

Սյունիքի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանը օգոստոսի 30-ին ազատվել է պաշտոնից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանությունից: «Արշավիր Գևորգյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել է կադրերի ռեզերվում: Ոստիկանության համակարգում նման կադրային փոփոխություններ միշտ լինում են»,- հայտնեցին Ոստիկանությունից։ Նշենք, որ Արշավիր Գևորգյանը նախկինում զբաղեցրել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը, նա Սյունիքի ոստիկանապետի պաշտոնին նշանակվել էր 2016թ-ի հոկտեմբերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր