00:00:00

«Շշի Մելոյի» եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից

23:28, 02 սեպտեմբեր 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 2–ին որոշում է կայացրել բավարարել ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբոր՝ «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ–ի տնօրեն, գործարար Ռոբերտ Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։ Դատարանը գրավի չափ է սահմանել 800.000 դրամը։ Սարգսյանը տեղեկացրեց, որ դատարանի դեպոզիտ հաշվին վճարել են համապատասխան գումարը և Մանուկյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ–ից։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 8–ին որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Ռոբերտ Մանուկյանին: Վերաքննիչ քրեկան դատարանն էլ Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ անփոփոխ էր թողել այս որոշումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր