00:00:00

42-ամյա տղամարդը հափշտակել էր կնոջ խաչն ու շղթան

01:23, 01 սեպտեմբեր 2019 Իրավական

Օգոստոսի 30-ին, ժամը 12.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները «Օղակաձև զբոսայգու 6-րդ» հատվածից կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Արշակունյաց պողոտայի 42-ամյա մի բնակչի: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից: Պարզվել է, որ րոպեներ առաջ 42-ամյա տղամարդը փորձել էր նշված վայրում բացահայտ հափշտակել անցորդ կանանցից մեկի ոսկյա շղթան և խաչը: Տուժողից ընդունվել է հաղորդում: Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր