00:00:00

Ոստիկանները բացահատել են Արտաշատում կատարված դանակահարությունը

00:31, 01 սեպտեմբեր 2019 Իրավական

Օգոստոսի 30-ին, ժամը 16-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք, աջ ձեռնաթաթի, և աջ նախաբազկի քերծվածքներ, քթի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ոստան գյուղի 22-ամյա մի բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի սկզբնամասում՝ ավտոտնակների մոտ, ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է Արտաշատի Իսահակյան փողոցի 18-ամյա մի բնակիչ: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորիվ, նույն օրը ժամը 20.50-ին 18-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ըստ նրա հանցագործության գործիք հանդիսացող դանակը գցել է Արտաշատ քաղաքի լիճը: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր