00:00:00

Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

01:47, 31 օգոստոս 2019 Իրավական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը: Դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, հրապարակեց որոշումը՝ բավարարելով ԱԱԾ միջնորդությունը և Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը։ Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյան մեղադրվում է առանձնապես խոշոր չափով գումարի յուրացման և պաշտոնեական դիքի չարաշահման մեջ։ ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել էր դատարանին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Գագիկ Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունն սկսվել էր երեկ, ապա շարունակվեց այսօր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր