00:00:00

«Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ»-ի ներկայացուցիչը՝ «Դաֆ Ալկո Տրանս»-ի ներկայացրած հայցի մասին

23:03, 30 օգոստոս 2019 Իրավական

Այսօր ՀՀ Սնանկության դատարանում դատավոր Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ կայացավ «Երևանի Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ն սնանկ ճանաչելու պահանջի մասին դատական առաջին նիստը՝ դատավոր Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ։ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի շահերը ներկայացնող Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ»-ը հրաժարվել է վճարել 120 մլն դրամի գումար, իսկ «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ»-ի ներկայացուցիչ Արմեն Օհանյանն էլ նշեց, որ իրենք չեն ընդունում ներկայացված պահանջը: Որպեսզի մեղադրող կողմը ներկայացնի համապատասխան փաստաթղթեր, դատավորը հայտարարեց, որ նիստը հետաձգում է։ Հաջորդ նիստի ընթացքում կներկայացվեն նոր փաստաթղթեր, որոնք կօգնեն գործին ավելի  խորությամբ ծանոթանալ։
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 14:30-ին  դարձյալ ՀՀ սնանկության դատարանում՝ դատավոր Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ։
    https://www.youtube.com/watch?v=HgvAoLlH-rg&feature=youtu.be&fbclid=IwAR3ETd7-us93gU9-4aLN2iUi16XJRrp75Isvo7aak4Snu6P6qA-VyuSFV1U

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր