00:00:00

Մանրամասներ Ապարանում տեղի ունեցած դանակահարությունից (տեսանյութ)

22:13, 30 օգոստոս 2019 Իրավական

Օգոստոսի 28-ին, ժամը 19-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում ստացվեց: Հերթապահ բուժքույրն հայտնում էր, որ «կրծքավանդակի ձախ կեսի 8-րդ և 9-րդ ողերի շրջանում ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ապարանի 45-ամյա մի բնակիչ: Նրան դանակահարել էին: Հիվանդանոցում համապատասխան արձանագրույթյուններ կազմելուց հետո իրավապահներն անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին: Եվ բացահայտումը չուշացավ: Հաղորդումից մեկ ժամ անց մարմնական վնասվածք հասցնողը հայտնաբերվեց: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ տուժողին Ապարան քաղաքի հարակից դաշտում արոտավայրի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է Կայք գյուղի 42-ամյա մի բնակիչ: Ժամը 20-ի սահմաններում կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական բացատրություն: Տուժողից ընդունվել է հաղորդում: Դանակն առգրավվել է:  Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: https://www.youtube.com/watch?v=IY-Jtc6PlSM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր