00:00:00

Էջմիածնում հայ տաքսիստը ռուսաստանցի ուղևորի քարտից 710 հազ դրամ է կանխիկացրել (տեսանյութ)

21:57, 30 օգոստոս 2019 Իրավական

Վաղարշապատի համայնքային ոստիկանները, ստացված տվյալներն իրացնելիս, օգոստոսի 26-ին, ժամը 10.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին են ներկայացրել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա իր վարած «Օպել Աստրա» մեքենայով օգոստոսի 25-ին Ռուսաստանի 29-ամյա մի քաղաքացու մասնավոր կարգով մատուցել է տաքսի ծառայություն, տեղափոխել է տարբեր վայրեր: Կեսգիշերին նրան իջեցրել է Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում, որտեղ ռուսաստանցին մոռացել է վերցնել պայուսակը: Վարորդն էլ, օգտվելով պատեհ առիթից, պայուսակից հանել է պլաստիկ քարտերը՝ կոդերի հետ միասին և Երևանի տարբեր բանկոմատներից կանխիկացրել 710 հազար դրամ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: https://www.youtube.com/watch?time_continue=7&v=HmfQhiE13Nw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր