00:00:00

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կալանավորվել է

18:52, 30 օգոստոս 2019 Իրավական

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը քիչ առաջ կալանավորվել է: Նման որոշում կայացրել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը՝ այդպիսով բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Նշենք, որ Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այս պահին շարունակվում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը, որը երեկ հետաձգվել էր: Գագիկ Խաչատրյանն ու նրա եղբորորդին մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր