00:00:00

Հանուն քաղաքական ապաստանի շահարկում են Վալերիյ Օսիպյանի անունը (տեսանյութ)

01:28, 30 օգոստոս 2019 Իրավական

5 տարի առաջ Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպը, որոշ շրջանակների կողմից  շարունակվում է «տաք» պահվել։ Նշենք, որ խոսքը Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ միջադեպին է վերաբերվում։ 5 տարի առաջ, Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանություն հետևանքով դանակահարված Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից։ Հարուցված քրեական գործը, որով անցնում էր նաեւ Օսիպյանի եղբորդին, տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վերաբացվեց։ Նկատենք, որ ինչպես հինգ տարի առաջ, երբ Վալերիյ Օսիպյանը դեռեւս Երեւան քաղաքի ոստիկանության պետի տեղակալն էր, այնպես էլ հիմա՝ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը բազմիցս հայտարարել էր, որ իր եղբորորդին որեւէ կապ չունի դանակահարության հետ, իսկ նեղ շրջանակներ եւ առավելապես միջադեպին մասնակից Հովհաննիսյանները տարբեր առիթներով հայտարարում են, որ Վալերիյ Օսիպյանը փորձում է ազգականին ջրից «չոր» դուրս հանել։ Միայն փաստը, որ հեղափոխությունից հետո քրեական գործը վերաբացվում է, այն դեպքում երբ Վալերիյ Օսիպյանը զբաղեցնում է արդեն ոստիկանապետի պաշտոնը, վկայում է, որ Օսիպյանն այս հարցում եւս արդարության կողմնակիցն է։ Հետեւաբար պնդումները, թե նա ճնշումներ է գործադրել նույն Հովհաննիսյանների նկատմամբ իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Նուբարաշենցի Հովհաննիսյաններին պարզապես պետք է շոու կազմակերպել, եւ փորձ կատարել վարքաբեկել երկրի ոստիկանապետի անունը, այդ կերպ լուծելով իրենց նեղ անձնական նկրտումները։ Թե խոսքն ինչի մասին է, պարզ երեւում է Irakanum.am տրամադրության տակ հայտնված տեսանյութից։ Հիշյալ տեսանյութում մայր եւ որդի Հովհաննիսյաններն են։ Նրանք իրավապաշտպաններից մեկի մոտ խորհրդատվության են եղել՝ մյուս որդու դեմ հարուցված քրեական գործի ընթացքից տեղեկանալու համար։ Իրավապաշտապանն ասում է, որ վաղեմության ժամկետ կա, ինչը թույլ է տալիս, կարճել քրեական գործը եւ նրանց որդին կլինի ազատության մեջ։ Թվում էր, թե որդու ազատության հարցն այս ընտանիքի համար պետք է ամենակարևորը լիներ, սակայն հնչող մտքերը հակառակի մասին են խոսում։ Հովհաննիսյանների համար էականն այն չէ, որ իրենց երիտասարդ տղայի վրայից մեղադրանքը հանվի, բնականաբար օրենքի շրջանակներում։ Նրանք հայտարարում են, որ պատրաստվում են ինչ-որ միտինգներ կազմակերպել, խնդիրն իրենց տեսանկյունից ուշադրության կենտրոնում պահել եւ ուշադրություն օգտագործելով այդ հանգամանքը քաղաքական ապաստան խնդրել եւ հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը, հետեւությունները թողնելով ընթերցողներին։ Եզրափակելով նշենք միայն, որ ընտրված ճանապարհն առավել քան անազնիվ է։ Անգամ այլ երկրից քաղաքական ապաստան խնդրելու պատճառները պետք է արդարացված լինեն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր