00:00:00

Գագիկ Խաչատրյանը դատարանում էր. կալանավորման հարցի քննությունը կշարունակվի վաղը

00:56, 30 օգոստոս 2019 Իրավական

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունը, որը տևեց շուրջ երկուսուկես ժամ, քիչ առաջ հետաձգվեց. այն կշարունակվի վաղը՝ օգոստոսի 30–ին ժամը 13:00–ին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ «Բավականին ծավալուն քննություն է ընթանում, կողմերն իրենց փաստարակներն են ներկայացնում»,–ասաց փաստաբանը։ Երեմ Սարգսյանը տեղեկացրե,ց որ Գագիկ Խաչատրյանը մասնակցել է դատական նիստին։ Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել է դատարանին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման մեջ։ Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին: Նույն օրն առավոտյան խուզարկություններ են կատարվել նրանց պատկանող տարածքներում: Նրանց առաջադրված մեղադրանքն առնչվում է  Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր