00:00:00

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

23:38, 29 օգոստոս 2019 Իրավական

Օգոստոսի 24-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Դեբեդ ճանապարհին բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Վահագնի գյուղի 49-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ նշված փայտանյութը իրենն է, ձեռք է բերել Վահագնի գյուղի հարակից անտառից, բենզասղոցի գործադրմամբ՝ ապօրինի հատելով մեկ կաղնի: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստված նյութերը, տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր