00:00:00

Հանձնել են ապօրինի զենք ու զինամթերք

23:14, 29 օգոստոս 2019 Իրավական

Հրազենային վնասվածքների ու մահացու դեպքերի զգալի մասն ապօրինի պահվող զենք-զինամթերքի գործածության հետևանքով են լինում: Ուստի նման հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից առանցքային նշանակություն ունեն բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները: Օգոստոսի 27-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Սիսիանի 58-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է առանց համարի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ: Նույն օրը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Կոտայքի մարզային վարչությունների ու Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Քասախ գյուղի 51-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներին է կամավոր հանձնել երկփողանի ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի 25 փամփուշտ: Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: Կրկին հիշեցնում ենք. ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր