00:00:00

Շենգավիթում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված Դոն Կիխոտ ռեստորանի տնօրենն ազատ է արձակվել

20:50, 29 օգոստոս 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ՝ օգոստոսի 28–ին մերժել է «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով նույն ռեստորանային համալիրի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը. նա ազատ է արձակվել։ Այս մասին Irakanum.am–ին հայտնեց  Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Գործով մյուս մեղադրյալի նկատմամբ, ով գտնվում է հետախուզման մեջ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշենք, որ Գևորգ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) և 332-րդ հոդվածի 2-րդ մասով (քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը միջամտելը):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր