00:00:00

Դատարանն ազատ արձակեց նախկին պատգամավորի տղային, ով ոստիկանությունում հայհոյանքներով սպառնում էր ոստիկաններին

20:08, 29 օգոստոս 2019 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Մասիս քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Նվեր Մուրադյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Դավիթ Բալայանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անցկացնելուց և մի քանի ժամ խորհրդակցական սենյակում մնալուց և այնտեղից վերադառնալուց հետո մերժել է քննիչի միջնորդությունը և Ն. Մուրադյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, դատարանից ազատ արձակվեց։ Ն. Մուրադյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Մուրադ Մուրադյանի տղան է, ով օրեր առաջ ոստիկանության Կենտրոնական բաժնում անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ տալով հայհոյանքներ։ Իսկ ոստիկանները նրան, ինչպես ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «ասֆալտին ֆռելու» փոխարեն (նրանցից ինչ-որ մեկը) տեսանկարահանել էր այդ պահերը և այն դարձել էր համացանցի հիթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թե քննչական գործողություններով, թե փորձաքննությամբ պարզվել է, որ միջադեպի ժամանակ նշված վայրում գտնվող հանցագործ աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն ունեցող «օրենքով գող» Պզոն՝ Արմեն Ղազարյանը մասնակցություն չի ունեցել միջադեպին. նա նույնիսկ փորձել է կարգի հրավիրել Ն. Մուրադյանին, սակայն վերջինս, իրեն զգալով «ձուկը ջրում», շարունակել է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր