00:00:00

Կառավարությունն ընդունեց օրենքով գողերի մասին նախագիծը. նրանց դիմելու համար քրեական պատիժ է սահմանվում

17:43, 29 օգոստոս 2019 Իրավական

ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումների կատարելու մասին նախագիծ է քննարկվում: Նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել օրենքով գողի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար: Նախագծով խրախուսական նորմ է սահմանված այն անձանց համար, ովքեր կօգնեն բացահայտել նման խմբավորումներ: Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև օրենքով գողերին դիմելու համար, եթե վերջիններիս դիմում են անօրինական քայլեր կատարելու համար: Եթե վերոնշյալ հանցագործությունները կատարվել են ՔԿՀ-ներում, ԶՈւ-երում, անչափահասների ներգրավմամբ, պատիժը կլինի ավելի խիստ: Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ խոսքը օրենքով գողերի, սխոդկաների, օբշյագների մասին է. «Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի հետ առնչություն ունեցող մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է: Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետևաբար նրանց պետք է ուղարկել իրենց տուն ապրելու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր