00:00:00

Գագիկ Խաչատրյանի ձերբակալման որոշումը բողոքարկվել է

23:48, 28 օգոստոս 2019 Իրավական

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր`  օգոստոսի 28-ին բողոքարկել է Խաչատրյանին ձերբակալելու որոշումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երեմ Սարգսյանը։ Փաստաբանի կարծիքով՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը իրավաչափ նպատակ չի հետապնդում: Երեկ լրագրողների հետ զրույցում Սարգսյանն ասել էր, որ օրենսդրությամբ նախատեսվում է անձին ձերբակալել՝ կանխելու համար հանցագործությունը կամ դրանից անմիջապես հետո հնարավոր փախուստը։ Մինչդեռ Խաչատրյանին վերագրվող ենթադրյալ չարաշահումները ըստ պաշտպանի`  կատարվել են 2010, 2015-2016 թվականներին, այսինքն՝ ձերբակալությամբ դրանք կանխելու նպատակ չէր կարող դրվել: Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի կապակցությամբ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նախկին պաշտոնյային մեղադրանք առաջադրվեց և նրան ձերբակալեցին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր