00:00:00

Վալերիյ Օսիպյանն ընդունել է Իրանի դեսպանին

02:38, 28 օգոստոս 2019 Իրավական

Օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց երկու հարևան պետությունների բարեկամական հարաբերությունները, ինչի շնորհիվ էլ արդյունավետ համագործակցություն կա Հայաստանի և Իրանի իրավապահ կառույցների միջև: Ոստիկանության պետը նշեց, որ Հայաստանի ոստիկանության և Իրանի ներքին գործերի նախարարության միջև կա համագործակցության առավել սերտացման հեռանկար: Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ ավարտում է առաքելությունը Հայաստանում: Նա իր գոհունակությունը հայտնեց ոստիկանությանը՝ Իրանի դեսպանության հետ սերտ համագործակցության համար: Անկախ իր գտնվելու վայրից՝ խոստացավ աջակցել նորանշանակ դեսպանին՝ հայ-իրանական բարեկամությունը առավել ամրապնդելուն ուղղված միջոցառումներ իրականացնելիս: Դեսպանը նշեց, որ մեծացել է Հայաստան մեկնող իրանցի զբոսաշրջիկների թիվը, աճել է նաև Իրան մեկնող հայ զբոսաշրջիկների քանակը: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և Սեյեդ Քազեմ Սաջադիին մաղթեց հաջողություն: Հանդիպմանը կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր