00:00:00

Գագիկ Խաչատրյանն ու նրա մերձավորը բերման կենթարկվեն. ԱԱԾ տնօրենը մանրամասներ է ներկայացնում

18:34, 27 օգոստոս 2019 Իրավական

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել։ Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում նրան պատկանող տանը, բնակարանում, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Հարցին՝ արդյոք նախկին պաշտոնյան կարգավիճակ ունի, հնարավոր է՝ բերման է ենթարկվի, ԱԱԾ տնօրենը պատասխանեց՝ խուզարկությունը դեռևս շարունակվում է։ «Խուզարկության ավարտից հետո պարոն Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ, դրանից հետո քննչական դեպարտամենտը արդեն իսկ կներկայացնի... Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Չի բացառվում, որ մեղարանքը, որը կներկայացվի, կլրացվի նաև այլ հոդվածներով», - ասաց ԱԱԾ տնօրենը։

ԱԱԾ տնօրենն ասաց, որ նախքան այս խուզարկությունը Գագիկ Խաչատրյանը մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է որպես վկա: “Այսօր ունեցած ապացույցների համակցությունը մեզ հիմք է տվել կատարել այսօրվա մեր գործողությունները”,- հավելեց Վանեցյանը:

Նա հավելեց, որ խուզարկություն է կատարվում նաև Գագիկ Խաչատրանի ազգական, ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանի տարածքներում: Բերման երթարկված բոլոր անձանց կարգավիճակը կորոշեն քննիչները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր