00:00:00

Գագիկ Խաչատրյանը կկալանավորիվի՞․ ԱԱԾ-ն խուզարկում է նրա առանձնատունը

17:27, 27 օգոստոս 2019 Իրավական

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։ Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում  Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաեւ գրասենյակային մի քանի տարածքներում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին իրավապահները խուզարկություն են իրականացնում նաեւ Գագիկ Խաչատրյանի առանձնատանը։ Կան տեղեկություններ, որ իրավապահների գործողությունները կավարտվեն Գագիկ Խաչատրյանի ձերբակալությամբ։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ ՀՔԾ-ում նախկին պաշտոնյա Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, որի վերաբերյալ սակայն կառույցից տեղեկություններ հրաժարվում էին տրամադրել։ Մեր հրապարակումից հետո hetq.am-ը գրեց, որ  քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Քրեական գործի նախաքննության ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, պետությանը պատճառված էական վնասի փոխահատուցման բեռն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը, այդ թվում՝ Սերգո Կարապետյանի համար վճարվելիք գումարների պարտավորությունը: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն արդեն վերականգնվել է: Տարիներ շարունակ է խոսվել Գագիկ Խաչատրյանի անծայրածիր ունեցվածքի մասին։ Նախկին ընդդիմադիր գործիչները, որոնք այսօր իշխանության են հասել, մեկ անգամ չէ, որ բարձրացրել են Խաչատրյանի ապօրինի հարստացման հարցը։ Գ. Խաչատրյանը մինչ Երևան տեղափոխվելը Եղվարդում է ապրել, թեև ասում են, որ նրա ծնողները Ամասիայից են տեղափոխվել այդտեղ: Հենց այդ պատճառով էլ Խաչատրյանի բիզնեսի մի չնչին մաս էլ գործում է այդ քաղաքում: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Գ. Խաչատրյանը հսկայական ջերմոցներ ունի նաև Եղվարդի հարևանությամբ գտնվող Նոր Գեղիում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Գ. Խաչատրյանը հսկայական դղյակ ունի նաև Ծաղկաձորում, որի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարածքում կառուցվել է ամեն ինչ` թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ: Իսկ լողավազանի մասին էլ պատմում են, որ այն այնպես է կառուցված, որ դրա պատերից մեկը դարձել է տարածքում եղած բնական ժայռը: Մամուլի հրապարակումների համաձայն` առանձնատունը գնահատվում է մոտ 3.5-4 միլիոն դոլար: Ըստ հրապարակումների` ՊԵԿ նախագահին է պատկանում Եղվարդից Երևան եկող 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը, ինչպես նաև տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեգ» ընկերությունները, «Նոր Զովք» խանութների ցանցը: Գ. Խաչատրյանին է պատկանում նաև Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների և ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութը, որտեղ ժամացույցի գները անցնում են մի քանի միլիոն դրամը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Գ. Խաչատրյանին է պատկանում նաև ինտերնետ մատակարարող Ucom ընկերությունը: Նրան է պատկանում հսկիչ դրամարկղային մեքենաների ու դրանց կտրոնների թղթերի ներկրման բիզնեսը: Երեւանում գտնվող որոշ շինություններ եւս կապվում են Խաչատրյանի անվան հետ։ Եվ վերջապես, նա ու իր կինն իրենց բանկային հաշիվներին ունեն խոշոր գումարներ: Արդյո՞ք պետական պաշտոն զբաղեցնելով հնարավոր էր նման հսկայական կարողություն կուտակել, պետք է պարզեն հեղափոխված իրավապահները։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր