00:00:00

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում

16:35, 27 օգոստոս 2019 Իրավական

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։ Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում  Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաեւ գրասենյակային մի քանի տարածքներում։ «Փաստինֆո»-ն փորձեց տեղեկատվությունը ճշտել ԱԱԾ-ից, որի  լրատվական ծառայության  ղեկավար Սամսոն Գալստյանն ասաց, որ «այս պահին որեւէ տեղեկություն չունեն մամուլին փոխանցելու համար»։ Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ տեսադաշտում է գտնվում վաղուց։ Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել ենք, որ Գագիկ Խաչատրյանը տարեսկզբին Երեւան ժամանելուց հետո հրավիրվել էր ԱԱԾ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր