00:00:00

Ոստիկանությունը թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկել երկու երիտասարդի

02:14, 27 օգոստոս 2019 Իրավական

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները օգոստոսի 23-ին Գյումրու Պարույր Սևակի փողոցից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել երկու երիտասարդի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նրանցից մեկի՝ Սարատակ գյուղի 24-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ, գրպանից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, ինչի մեջ էլ՝ շուրջ 11 գրամ մանրացված չորացված կանեփանման զանգված: Բերման ենթարկվածն ասել է, որ հայտնաբերվածն իրենն է և պահել է անձնական օգտագործման համար: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր