00:00:00

Ինչո՞ւ է ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարը դիմել Ստեփանավանի ոստիկանություն

19:35, 26 օգոստոս 2019 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատար Վազգեն Վ-ն ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին և հայտնել, որ իր տան բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Հ-ն անվայել պահվածք է ցուցաբերել իր նկատմամբ և հարվածել իր դեմքին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վազգեն Վ-ն ոստիկաններին հայտնել է, որ հարվածի հետևանքով իրեն պատճառվել է վնասվածք։ Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Տիգրան Հ-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր