00:00:00

Եթե ռիսկերը լինեն կառավարելի, նշանակում է վնաս չկա. Յուրա Իվանյան

17:26, 26 օգոստոս 2019 Իրավական

Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի շահագործման ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից նախատեսված մեղմման միջոցները Advanced Resources Development (ELARD, ԷԼԱՐԴ) ընկերության փորձագետները գնահատել են ողջամիտ և համապատասխան։ Օգոստոսի 26-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։ «Մեղմման միջոցները, որոնք նախատեսել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, փորձագետների կողմից գնահատվել են ողջամիտ և համապատասխան։ Միաժամանակ, առաջադրվել են լրացուցիչ միջոցառումներ, և փորձագետները նշում են, որ եթե այդ ամբողջ համակարգը կիրառվի պատշաճորեն, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ Եթե բնապահպանական ռիսկերը լինեն կառավարելի, նշանակում է վնաս չկա»,- ընդգծեց Քննչական խմբի ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր