00:00:00

Հայտնի է «Շշի Մելոյի» դեմ իրականացված մահափորձի շարժառիթը. շոշափվում է քրեական հեղինակության անունը

22:19, 23 օգոստոս 2019 Իրավական

NEWS.am–ին հայտնի է դարձել «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2–ին իրականացված մահափորձի շարժառիթը։ Մեր տեղեկություններով՝ գործարարը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ մահափորձի պատճառը երկու տարի առաջ իրեն պատկանող ապակե տարաների գործարանում տեղի ունեցած միջադեպն է։ Մանուկյանը կասկածներ է հայտնել, որ իր նկատմամբ իրականացված մահափորձի պատվիրատուն այդ միջադեպի մասնակից, քրեական հեղինակություն Ազատանցի Պետոն է։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկություների՝ դեռեւս 2017–ի հուլիսին մի խումբ անձինք, որոնց թվում եղել են նաեւ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ, այցելել են Մելիք Մանուկյանի գործարան եւ  առաջարկել, որպեսզի պատգամավորը իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, արդյունքում վիճաբանություն է սկսվել։ Այնուհետեւ քրեական հեղինակություն Ազատանցի Պետոն սեղանին դրված շշով հարվածել է Մանուկյանի գլխին, ինչից հետո միջադեպին են խառնվել գործարանի աշխատակիցները եւ ճանապարհել են անցանկալի հյուրերին։ NEWS.am–ը քննչական կոմիտեից հետաքրքրվեց, արդյոք քրեական գործով որեւէ դատավարական կարգավիճակ ունի՞ «Ազատանցի Պետո» անունով անձը, սակայան մեզ պատասխանեցին, որ գործով նման անձ չի անցնում։ Ավելի վաղ մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը NEWS.am–ին հայտնել էր, որ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնում իր պաշտպանյալի նկատմամբ ճնշումներ են կիրառել եւ ստիպել, որպեսզի վերջինս խոստովանի, թե իբր դեպքը կատարվել է ազատանցի Պետոյի պատվերով։ Խոստացել են, որ եթե նա այդպես գրի, իրեն կտան 1.500.000 ԱՄՆ դոլար, ապա իրեն եւ ընտանիքի անդամներին կտեղափոխեն Շվեդիա, որտեղ նրանք անհոգ կապրեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր