00:00:00

Հարցաքննվել է «Սաս»-ի Արտակը

21:59, 22 օգոստոս 2019 Իրավական

Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում hունիսի 5-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում օրերս հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը։ Այս մասին Irakanum.am-ին ասաց  Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ հունիսի 5 -ին Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ: Արտակ Սարգսյանը ոստիկանությունում, սակայն բացատրություն էր տվել և հերքել  իր մասնակցությունը միջադեպին։ Դեպքի կապակցությամբ հունիսի 8–ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր