00:00:00

Մեծերի մեջ կուտակված թույնն անցնում է ժառանգներին

14:47, 22 օգոստոս 2019

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է. «Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար... Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը:: Մի տեսակ տարակուսած եմ: Միթե՞ արդեն այլախոհներին սաստելու հերթը հասել է իրավահաջորդներին... Չեմ ուզում քննարկել ոճաբանությունը, որն, անշուշտ, ընդունելի չէ... Փաստորեն, քաղաքականության մեջ դեռ քայլ չարած երեխան քաղաքական ու պետական բազմամյա գործիչներին հորդորում է յոգայի հնարքներով (խորը շուչ քաշելով և հանգստանալով) զսպել իրենց կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքի իրացումը: Չեմ հիշում նախկին ղեկավարներից ևս երկրորդին, ում երեխան քաղաքական կանխարգելիչ-նախազգուշական դասապատրաստում անցկացնի իր ծնողի գործընկերների համար: Բայց դա չէ ամենավտանգավորը, այլ այն, որ այս կերպ, փաստորեն, մեծերի մեջ կուտակված թույնն անցնում է ժառանգներին: Հավատացեք, սա ահավոր սպառնալիք է մեր երկրի ապագայի համար: Պատկերացնում ե՞ք՝ նույն ոճաբանությամբ սկսեն իրար բզկտել քաղաքական ու պետական մյուս գործիչների երեխաները: Էս ու՞ր ենք տանում երկիրը: Եվ հետո, ում՞ համար պարզ չէ, որ թույնը մահաբեր է հատկապես երեխսների համար»...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր