00:00:00

Ոստիկանների ներկայությամբ Շատինում գրանցված միջադեպի առթիվ Վալերիյ Օսիպյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել

16:53, 22 օգոստոս 2019 Իրավական

«Եղեգնաձորի Շատին համայնքում բնակարանային հարցով միջադեպի ժամանակ ոստիկանների ներկայությամբ գրանցված դեպքի առթիվ Ոստիկանության պետի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել»: Irakanum.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ Եղեգնաձորի Շատին համայնքում քաղաքացի Քնարիկ Հայրապետյանը, դատարանի վճռով մարզպետարանի կողմից իրեն հատկացված բնակարանում ապրելու իրավունքից զրկված լինելով պայմանավորված, դիմել է ոստիկանություն։ Ոստիկանները ժամանել են նրա մուտքը բնակարան արգելող Վազգեն Հայրապետյանի տուն, այդ ընթացքում  վատացել է Հայրապետյանի 32-ամյա դստեր ինքնազգացողությունը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Ըստ Քնարիկ Հայրապետյանի՝ որևէ քաշքշոց չի եղել, ոստիկանները բարեկիրթ մտել են բնակարան ու հանգիստ զրուցել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր