00:00:00

Կառավարությունն «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին 16 մլն 200 հազար դրամ կհատկացնի

12:20, 22 օգոստոս 2019

[caption id="attachment_154871" align="alignleft" width="300"] RA Prime Minister Nikol Pashinyan chairs the Government's session[/caption] Կառավարության նիստում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը ներկայացրեց նախագիծ՝ համաձայն որի առաջարկվում է Արցախում 2019 թ. սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտ­րութ­յուն­նե­րին քաղաքացիական հասարակության կողմից դիտոր­դական առաքելու­թ­յան իրականացման հարցում աջակցություն ցու­ցաբե­րե­լու նպատակով Հայաստանի Հան­րա­պետության վարչապետի աշխատակազմին հատ­կացնել 33 մլն 680 հազ. դրամ, որից 16 մլն 200 հազար դրամը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին հա­սա­րա­կական կազ­մա­կերպությանը, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակո­ռու­պցիոն կենտրոնին: Վարչապետ Փաշինյանն ասաց, որ կարևորում է ընտրությունների ժամանակ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության ապահովմանն աջակցելը: Կառավարությունը միաձայն ընդունեց որոշումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր