00:00:00

Մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով պաշտպանության նախարարությանը կհատկացվի 2,1 մլրդ դրամ

11:23, 22 օգոստոս 2019

Կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել պետբյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 2 մլրդ 161 միլիոն 796 հազար դրամով: Գումարը հատկացվելու է ՀՀ պաշտպանության նախարարությանը: «Հատկացնում ենք 2,1 մլրդ դրամ մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով», - կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցը քննարկվելու է գաղտնի ռեժիմով: Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ որպես անհրաժեշտություն նշված է 2019թ-ին մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարումը, ՀՀ զինված ուժերի ապահովումն անհրաժեշտ միջոցներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր