00:00:00

«Ձորի մայլից» կանեփ է քաղել. Նրա մոտ ոստիկանները 63,3 գրամ կշռով կիսաչոր զանգված են գտել

03:32, 22 օգոստոս 2019 Իրավական

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 20-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գործարանային նրբանցքի բնակիչ 31-ամյա տղամարդն ապօրինի պահում, պատրաստում եւ օգտագործում է կանեփ տեսակի թմրամիջոց: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ Շիրակի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով նույն օրը, ժամը 18.35-ին, Կումայրիի քրեական հետախույզները բերման են ենթարկել տղամարդուն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 63,3 գրամ կշռով յուրահատուկ հոտով կանաչավուն, կիսաչոր զանգված եւ կաթոցիչ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, քաղել է նույն օրը «Ձորի մայլա» կոչվող թաղամասում վայրի աճած կանեփի թփերից՝ հետագայում անձամբ օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր