00:00:00

Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել են 3 ֆուտբոլիստների կարգապահական տույժերը

02:36, 22 օգոստոս 2019 Սպորտ

Հաշվի առնելով Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի միջնորդությունը, ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի համընդհանուր շահերը և մինչխաղային մարզումների կարգով ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի` անցկացվող ֆուտբոլային հանդիպումներին մասնակցելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 29.01 հոդվածը՝ որոշվել է կասեցնել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է` հինգ խաղով որակազրկում, որից երեքն արդեն մարված են): Հաշվի առնելով ֆուտբոլ խաղի արդարության և հավասարության սկզբունքները՝ կասեցնել նաև «Լոռի ՖԱ» թիմի ֆուտբոլիստ Ուիլյամս Իկեչուկվու Նվանիի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է` հինգ խաղով որակազրկում, որից չորսն արդեն մարված են) և «Բանանց», ներկայումս «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Սոլոմոն Իմե Ուդոյի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է` յոթ խաղով որակազրկում, որից հինգն արդեն մարված են): Սույն որոշումներն ուժի մեջ են մտնում կայացման պահից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր