00:00:00

Դավիթ Սանասարյանի գործով քիչ առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ծավալում փոփոխություններ են եղել

22:40, 21 օգոստոս 2019 Իրավական

Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործով քիչ առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել: «Հայկական ժամանակ»-ի այս տեղեկությունը հաստատեց Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը՝ հավելելով, որ քրեական գործի բազմահատոր նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին, որոնց ծանոթանալու համար կողմը միջնորդել է 20 օր ժամանակ տրամադրել: Պետրոսյանն ասաց, որ նյութերին ծանոթանալուց հետո հավանաբար հանդես կգան ասուլիսով: Armtimes.com-ի հարցին ՝ Սանասարյանի մեղադրանքում փոփոխություններ եղե՞լ են, Պետրոսյանը պատասխանեց, որ մեղադրանքը նույն հոդվածն է, սակայն մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել: Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար եւ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր