00:00:00

Մեքենայում թմրանյութ օգտագործելիս ոստիկանները բռնել էին

22:13, 21 օգոստոս 2019 Իրավական

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցից, «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայով, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի 30-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մանրացված, չորացված կանեփանման զանգված: Կասկածվողը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրանյութ է, հավաքել է Իջևանի սարերից, չորացրել իր օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր