00:00:00

Այստեղից կոռուպցիայի հոտ է գալիս․ Սոնա Աղեկյանը՝  աղբահանության չլուծված հարցերի մասին

18:37, 21 օգոստոս 2019

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է  ներկայացրել   Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Քաղաքապետը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում եւ հերքում: Աղեկյանը բազմիցս Հայկ Մարությանին մեղադրել է անգործության,  քաղաքն աղբի ու գարշահոտության մոջ թողնելու մեջ։։ Irakanum.am-ի հետ զրույցում Սոնա Աղեկյանն անդրադարձավ Աղբահանության հետ կապված՝  չլուծված խնդիրներին։ ««Սանիթեք»-ի հետ պայմանագիրը պետք է արդեն խզված լիներ, քանի որ այն բռնակալական ռեժիմը, որին  մենք մերժել էինք, կազմել էի այդ պայմանագիրը։ ՏԻՄ-ը ստացել էր  ժողովրդի վստահության քվեն և նրանք, լինելով հեղափոխական ուժ,  պետք է խզեին այդ պայմանագիրը, եթե, իսկապես, հեղափոխական ուժ էին։ Երկրորդ՝  այդս  պարագայում հենց այսօր  Երևանում աղբահանությւան սանմաքրման վիճակն ի ցույց դնելով՝   առանց այլ կետի քննարկման, ՏԻՄ-ը՝  Երևանի ավագանին, քաղաքապետը պիտի խզած լինեին պայմանագիրը, մինչդեռ նրանք   պայմանագիրը  ոչ միայն չեն խզել, այլև 5 մլրդը ժամանակին վճարել են ու մի բան էլ   մանկապարտեզների հիմնանորոգման գումարներից կտրել են միլիոնավոր դրամներ, մեր բյուջեից հավելյալ  գումարներ են ծախսում աղբահանության ու սանմաքրման հիմնարկ կազմակերպելու համար, որտեղ  մենք վճարում ենք աշխատակիցներին, որտեղ աշխատում են հնդիկները։ Ես արձանագրել եմ, նկարահակել եմ․ սանմաքրման ու աղբահանության այդ ՊՈԱԿ-ում հնդիկներն են աշխատում․ սա ցավալի բան է», -  ասաց Սոնա Աղեկյանը; Հարցին՝  հնդիկներն անբարեխի՞ղճ են աշխատում, ի՞նչ խնդիրներ կան, Սոնա Աղեկյանը պատասխանեց․ «Միգուցե, ավելի բարեխիղճ են աշխատում․ ես դա քննարկել չեմ կարող,  սակայն  որ ասում են՝ աշխատատեղեր են ստեղծում, դա անում են՝ արտոնյալ պայմաններ տալով Հնդկաստանից  և Պակիստանից ՀՀ ներգաղթածների համար, այսինքն՝ այստեղ ՀՀ քաղաքացու կյանքում բարելավում չի լինում։ Իսկ «Սանիթեք»-ի հետ   պայմանագիրը չխզելը գալիս է կոռուպցիոն  գործարքների մասին վկայելու․ միգուցե, ներկայիս իշխանությունը նախկին իշխանության հետ պայմանավորվածություն ունի․ ես չգիտեմ՝  ում հետ պայմանավորվածություն ունի, բայց պայմանագրի չխզելը  ու մեզ աղբի ու գարշահոտության մեջ թողնելը   խոսում  է այն մասին, որ այստեղից կոռուպցիայի հոտ է գալիս․ ես այդպես մտածելու իրավունք ունեմ», -  եզրափակեց Սոնա Աղեկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր