00:00:00

Գյումրիի օրվա առթիվ փոխվում են Երեւան-Գյումրի-Երեւան էլեկտրանացքների օգոստոսի 25-26-ի չվացուցակները

15:02, 21 օգոստոս 2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Գյումրու օրվա կապակցությամբ որոշ փոփոխություններ են տեղ գտել օգոստոսի 25-26-ի Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց եւ մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում: Այսպես, օգոստոսի 25-ին №102/103 Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքը Երեւանից մեկնելու է 9:00-ին, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23:45-ին: №100/101 արագընթաց էլեկտրագնացքի Երեւանից մեկնելու ժամը մնում է անփոփոխ՝ 09:40, սակայն Գյումրիից այն կմեկնի 23:15-ին՝ 17:10-ի փոխարեն: Օգոստոսի 25-ին Երեւան-Գյումրի №684 մերձքաղաքային էլեկտրագնացքը Գյումրի ժամանելու է 11:00-ին՝ 11:16-ի փոխարեն: Իսկ օգոստոսի 26-ին չեղարկվում է №103 Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթը: «ՀԿԵ» ՓԲԸ այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր